Պակիստանի կառավարությունը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարար Ասադ Ումարը։ Նա նշել է, որ Պակիստանը մտադիր է համագործակցել ԱՄՀ-ի հետ՝ երկրի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։ «ԱՄՀ-ի հետ համագործակցելու և հիմնադրամից ֆինանսական օգնություն խնդրելու մասին բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի կողմից։ Միջազգային հիմնադրամի և երկրի...
ՄԱԿ-ն իր անհանգստությունն է հայտնել՝ Թուրքիայում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դիմել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ անկախ հետաքննություն իրականացնելու պահանջով։ Այս տարվա հոկտեմբերի 2-ին սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին մուտք է գործել Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և անհետացել է։ Նա Սաուդյան Արաբիայի ամենահայտնի և ազդեցիկ լրագրողներից մեկն...
Այս տարվա հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում սկսվել են ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի առաջին դատական լսումները: Հաագայի Միջազգային դատարանում Թեհրանը բողոքել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ իշխանությունների որոշման արդարացիության մասին: Մասնավորապես՝ Իրանը բողոքել է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում է կայացրել օրինական...
ՄԱԿ-ը դատապարտել է Իրանի իշխանություններին՝ երիտասարդ կնոջը մահապատժի ենթարկելու որոշման համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իրանի դատական ատյանների կայացրած անարդար որոշումը մեծ հիասթափություն է առաջացրել: Իրանում մահապատժի ենթարկված կինը՝ Զեյնաբ Սեկաանվանդ Լոկրանը, 5 տարի առաջ՝ 17 տարեկանում, մեղադրվել է իր ամուսնու սպանության մեջ, իսկ հետո դատապարտվել է մահապատժի։ Դատական...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին բացարձակապես արժանացել են Կոնգոյից գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն և իրաքցի իրավապաշտպան Նադյա Մուրադը՝ պատերազմների և զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնության դեմ պայքարելու գործում մեծ ներդրում ունենալու համար։ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը նշել է, որ ՄԱԿ-ը և բոլոր...