Դիմումատուն՝ Մուստաֆա Հաղիլոնը, ազգությամբ իրանացի է,
ծնվել է 1973 թվականին, ներկայում բնակվում է Հայաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի
ներկայացրած բողոքին՝ իրեն երկրից արտաքսելու որոշմանը և մինչև արտաքսումը 18 ամիս
ժամկետով կալանավորելուն։
2011 թվականի մարտին Դիմումատուն լքել է Իրանը և անօրինական
կերպով մուտք է գործել Կիպրոս։ Կիպրոսի Լառնակա քաղաքի...
Առևտրի համաշխարհային կազմակերպության
(ԱՀԿ) անդամ երկրները հերթական անգամ ձախողեցին յոթ դատավորներից բաղկացած ԱՀԿ Վերաքննիչ
մարմնում թափուր աշխատատեղերը լրացնելու փորձը: Չորս թափուր պաշտոնների համար թեկնածուների
ընտրությանը դեմ է քվեարկել ԱՄՆ-ն։ Կոնսենսուսի բացակայության պատճառով այդ հարցը չի
լուծվել։
Ներկա պահին Վերաքննիչ մարմնում
ներկայացված են յոթ արբիտրներից միայն երեքը: Կոնսենսուսի բացակայության պատճառով...
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը որոշել է նոր
պատժամիջոցներ կիրառել Իրանի 14 քաղաքացիների և 17 իրանական ընկերությունների
դեմ: Վաշինգտոնը կասկածում է, որ նրանք մասնակցել են միջուկային զենքի ստեղծմանը։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել
են, որ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիները և իրավաբանական անձինք
համագործակցում են Իրանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների
կազմակերպության հետ (SPND):
Երկու հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատություններ՝
Համաշխարհային բանկը (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսել են
Հայաստանում տնտեսական ակտիվության դանդաղում:
Այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%, այն դեպքում, երբ երկրում
ՀՆԱ-ի աճը կանխատեսվել է 4.9%: Այս մասին նշվել է Համաշխարհային բանկի հրապարակած «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի...
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության է արժանացել գործադիրի կողմից:
Նախարարը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը 1998 թվականին ընդունելուց հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Օրենքը պարունակում է մի...