Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Armenian opposition leader Nikol Pashinyan attends a news conference in Yerevan, Armenia April 24, 2018. REUTERS/Gleb Garanich

Այսօր ՀՀ Ազգային ժողովում կայացավ վարչապետի ընտրությունը, որի ժամանակ 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ:

Նիստի մեկնարկին գրանցվել էր 102 պատգամավոր, որոնցից 26-ը հերթագրվել էր Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու համար:

Նշենք, որ  վարչապետի թեկնածուի պաշտոնում ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջադրել էր Նիկոլ Վովայի Փաշինյանի թեկնածությունը, իսկ մյուս խմբակցությունների կողմից այլ թեկնածուներ չեն առաջադրել:

Իր ելույթի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն այսօրվա քննարկումներով իրեն ոչնչացրեց միանգամից ու անշրջելիորեն. «Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ  և այն ինչ հիմա տեսնում ենք, ոչ թե ՀՀԿ է, այլ նրա ուրվականը»:

Հավելենք, որ ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը ևս կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարվել է քվեարկել: