Այսօր՝ ժամը 11։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
4 տուժածների վիճակը մասնագետները գնահատում են բավարար և վերջիններիս մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։
Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում: Վիրահատված ոստիկանը տեղափոխվել...
2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը:
Նմանատիպ բոլոր գործողությունների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից մինչ օրս դրսևորվել է հանդուրժողականություն՝ բազմաթիվ հայտարարություններով փորձելով կանխել հակաիրավական գործունեությունը:
Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են բազմաթիվ զանգվածային անկարգություններով,...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։
Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի...
Հարուցել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան...
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համկիրների հետ գտնվում էր Երևանի պետական համալասարանի շենքի դիմաց: Ցուցարարները կոչ են անում ուսանողներին միանալ իրենց և պայքարել հանուն իրենց հայրենիքի: Նրանք բղավում են «ազատ, անկախ ուսանող»:
«Երևանի պետական համալսարանը պետք է լինի ՀՀ քաղաքացիների և ուսանողների ազատության խորհրդանիշը: Մեծագույն խայտառակություն է, երբ որևէ ուսումնական հաստատության...