Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է՝ «Հարգելի լրագրողներ, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»:
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրները Ֆրանսիայի հրապարակից սկսեցին երթ իրականացնել մայարաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մյուսներին միանալ իրենց: Վերջինս անդրադարձավ երեկ տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակելով որպես հնդկական կինո, որի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է. «Սա բեմադրված հնդկական կինո էր, երբ ոստիկանությունը և Շմայսի բրիգադի ներկայացուցիչներն իրար հետ կազմակերպված գործողություններ...
Երևանի Բաղրամյան պողոտան մի քանի օր փակ մնալուց հետո այսօր առավոտյան բացվել է: Բաց է նաև Ֆրանսիայի հրապարակը: Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է: Խաչմերուկներից և փողոցների մեջտեղից հեռացված են աղբամաններն ու նստարանները: Բաղրամյան պողոտայից նաև դուրս են բերվել մի քանի օր  հսկողություն իրականացնող ոստիկանական ուժերը, ոստիկանական տեխնիկան, ինչպես նաև փշալարարը: Մաքրվել...
2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ` «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8...
 Դիմումատուն՝ Յալչըն Էրգյունդողանը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։  Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հանցագործության հետ կապված՝ իրեն դատապարտելու վերաբերյալ։ Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Բիրգյուն» («Մեկ օր») կոչվող օրաթերթում հոդված հրապարակելու պատճառով։ 2005 թվականին Դիմումատուն աշխատե է «Բիրգյուն» օրաթերթում՝ որպես մեկնաբան։ Նույն թվականին չորս անձ՝ ներառյալ «Հանուն Թուրքիայի անկախության» (BTP) կուսակցության նախագահը, Դիմումատուի դեմ բողոք...