Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը: ՄԻՊ հաղորդագրությունում  ասվում է. «Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝...
ՀՀ Կրթության գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել մայրաքաղաքում տեղի ունեցող հանրահավաքների վերաբեյալ: Հայրատարության մեջ մասնավորապես ասվում է.«Նկատի ունենալով  վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին` զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից...
«Իմ քայլը» նախաձեռնությանն են միացել Արմավիր քաղաքի բնակիչները: Այստեղ բազմաթիվ քաղաքացիներ «Մերժիր Սերժին» պաստառները ձեռքներին քայլում են Արմավիրի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց: Նշենք, որ նրանց թվում կան նաև աշակերտներ:
Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը ժամը 12։00-ի դրությամբ հասնում է 66-ի։ Այս մասին տեղեկացանք ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության  և լրատվության վարչությունից։Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ինչ  «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Երևանում, մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության...
Այսօր՝ ժամը 11։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ 4 տուժածների վիճակը մասնագետները գնահատում են բավարար և վերջիններիս մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։ Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում: Վիրահատված ոստիկանը տեղափոխվել...