Մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներԳենադիե Պետրիկան (Մոլդովա) և...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է վերանայել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական սկզբունքները և միջոցները: Այս մասին ասվում է ԱՄՀ միջազգային կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումից հետո։ «Տեղի կունենան որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են 1997 թ ԱՄՀ ֆոնդի կառավարման վերաբերյալ հաստատված մեթոդական ուղեցույցներին։ Մենք պատրաստվում ենք վերանայել կազմակերպության կողմից պետություններին վարկային տրանշ հատկացնելու պայմանները և սկզբունքները։ Այդ փոփոխություններն ավելի համակարգված, անկողմնակալ և արդյունավետ համագործակցություն կապահովեն կազմակերպության անդամ պետությունների հետ», - նշվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՀ-ն պատրաստվում է պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել և...
Ընտանիքի միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ մայիսի 15-ին: Այս տարի հատկապես ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք վերաբերում են ընտանիքի դերին և պետական ​​քաղաքականությանը։ ՄԱԿ-ի գլխավոր խնդիրն է՝ այդ հարցերին լուծում գտնել և հասնել Կայուն զարգացման նպատակներին: Դրանք  Միավորված ազգերի կազմակերպության կողմից  առաջ են մղվում՝ որպես Գլոբալ նպատակներ, կայուն...
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանի հացի արտադրամասում չեն պահվել սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները, իսկ արտադրվող հրուշակեղենի համար բացակայել է անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC): Կայացվել է արտադրամասի 2 աշխատակիցներին աշխատանքի չթույլատրելու որոշում, քանի որ...
Մայիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Իրաքի ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առթիվ։ Նա նշել է,  որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) դեմ տարած ռազմական հաղթանակից հետո այդ ընտրությունները կարող են նոր հաջողություններ բերել երկրին՝ իրաքյան ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է իրաքցիների, երկրի իշխանությունների, պետական պաշտոնյաների և անվտանգության ուժերի ջանքերը՝  խաղաղ ընտրություններ անցկացնելու գործում։ Նա բարձր...