ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և...
Այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հաղորդել է Քաթարի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը։  Քաթարը բողոքել է քաթարական beIN հեռարձակող ընկերության գործունեությունը Սաուդյան Արաբիայում արգելելու որոշման մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն...
Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ը նշում է Տարեցների միջազգային օրը։ Ամբողջ աշխարհում 60 տարեկանից բարձր շուրջ 700 միլիոն մարդ է ապրում: Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը նրանց թիվը կկազմի մոտ 2 մլրդ, այսինքն՝ ամբողջ աշխարհի բնակչության 20 տոկոսը: Ասիայում և Աֆրիկայում տարեց բնակչության թիվը ավելի արագ է աճում: ՄԱԿ-ում կարծում են, որ անհրաժեշտ...
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Պաղեստինը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Հաագայի Միջազգային դատարան։ Մասնավորապես՝ Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչները բողոքել են Թել Ավիվում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Ավելի վաղ, Պաղեստինյան ինքնավարության արտգործնախարար Ռիադ Նաջիբ ալ-Մալկին մեղադրել է ԱՄՆ վարչակազմին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ։ Միջազգային դատարանը...
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող 30 աշխատակիցների հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները: Ծառայության աշխատակիցները հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո հանձնել են ամփոփիչ ստուգարք և ստացել համապատասխան վկայականներ: Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ գլխավոր և...