Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները

SONY DSC

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող 30 աշխատակիցների հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները:

SONY DSC

Ծառայության աշխատակիցները հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո հանձնել են ամփոփիչ ստուգարք և ստացել համապատասխան վկայականներ:
Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողները ենթակա են պարտադիր վերապատրաստման՝ առնվազն 5 տարին մեկ անգամ: Հարկադիր կատարողների մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, ինչպես նաև գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման նպատակով անցկացվում է հատուկ ուսուցում, որն իրականացնում է ՀՀ արադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: