Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների, հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը:
2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում:
Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի...
Պակիստանի կառավարությունը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարար Ասադ Ումարը։ Նա նշել է, որ Պակիստանը մտադիր է համագործակցել ԱՄՀ-ի հետ՝ երկրի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։ «ԱՄՀ-ի հետ համագործակցելու և հիմնադրամից ֆինանսական օգնություն խնդրելու մասին բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի կողմից։ Միջազգային հիմնադրամի և երկրի...
ՄԱԿ-ն իր անհանգստությունն է հայտնել՝ Թուրքիայում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դիմել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ անկախ հետաքննություն իրականացնելու պահանջով։ Այս տարվա հոկտեմբերի 2-ին սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին մուտք է գործել Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և անհետացել է։ Նա Սաուդյան Արաբիայի ամենահայտնի և ազդեցիկ լրագրողներից մեկն...
Սահմանադրական դատարանն իր 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասին, զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակվելու մասով ճանաչել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ և 82-րդ...
Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով:Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ պայմանավորված՝ Պաշտպանին են ներկայացվում սահմանադրականության հարցի որոշման վերաբերյալ դատարանին ուղղված բոլոր դիմումները, որոնց վերաբերյալ ներկայացվում է հատուկ կարծիք։
Հատուկ կարծիքներն արտահայտում են Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը բարձրացված հարցերի վերաբերյալ: Դրանցում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման,...