2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Փարիզում նախարարը կհանդիպի նաև Եվրոպական hանձնաժողովիհետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020»ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ ծրագրերի իրականացումը:
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլներիհրավերով 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ...
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները:
Արձանագրված...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտու Ազևեդուն զգուշացրել է համաշխարհային տնտեսության ոլորտում լարվածության հնարավոր սրման և դրա բացասական հետևանքների մասին: Այս մասին նա հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:«Վերջերս ինձ անհանգստացնում է առևտրի ոլորտում առաջացած լարվածությունը: Ներկայումս այն աճում է, և հետագայում այդ լարվածության...
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ: Պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առաջին հանդիպումը սկսեց Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ օրակարգային հարցերի քննարկմամբ:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հոլանդիայի գործընկերների այցը Հայաստան՝ այն համարելով Խորհրդի միջազգային կապերի ամրապնդման առաջին քայլերից:
Խոսքն ուղղելով Թաքվոր Ավեդիսյանին՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ առանձնացվել է հարցերի մի շրջանակ, որը հետաքրքրում է Խորհրդի անդամներին և որի քննարկումն արդյունավետ կլինի բոլորի համար. «Ուրախացա, որ հատկապես Դուք եք ժամանել Հայաստան, քանզի Ձեր խորհրդատվությունը մեզ համար կարևոր կլինի հատկապես արդարադատության ծախսատարության գնահատման, մշտադիտարկման կազմակերպման, գործերի քննության ողջամիտ ժամկետների չափորոշիչների որոշման ու շատ այլ հարցերում»:
Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակության ղեկավար Թաքվոր Ավեդիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով. «10 տարի առաջ մենք հանդիպել ենք, այժմ մենք ցանկանում ենք սովորել նաև ձեզանից: Մենք պատրաստակամ ենք ոչ միայն փոխանցելու մեր երկրի արդարադատության փորձը, այլև մեզ հետ տանելու մեր հայաստանյան գործընկերների լավագույն մտքերը՝ դրանք զարգացնելու և կիրառելու նպատակով»:
ԲԴԽ նախագահը նկատեց նաև, որ մեզանում հիմա կան բավականին հետաքրքիր քննարկումներ՝ կապված անցումային խնդիրների լուծման հետ, մասնավորապես՝ սահմանադրական պատասխանատվության արդարադատության ձևավորման ուղղությամբ: «Ձեր երկիրն այն եզակի երկրներից է, որ բարձրաստիճան պաշտոնյանների քրեական պատասխանատվության հարցը...
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել․«Այսօր շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով կկարգավորվի հետևյալ խնդիրը.
հաճախ, մայրության նպաստ ստանալիս, գումարի չափը գերազանցում է հարկային օրենսգրքով սահմանված շեմը, ինչի արդյունքում հարկումը կատարվում է օրենսգիքով սահմանված այլ` առավել բարձր...