Վարչապետը նոր նշանակումներ է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ: