Դիմումատուն՝ Միհդի Փերինչեքը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Դիյարբեքիր քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իր որդու սպանության դեպքի վերաբերյալ։ Դիմումատուի որդին՝ Շիյարը, սպանվել է 2004 թվականի մայիսի 28-ին։ Նա սպանվել է ոստիկանության սպայի կրակոցի հետևանքով՝ Թուրքիայի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ։ Ոստիկանության սպայի խոսքերով՝ հատուկ գործողություններն իրականացվել...
Դիմումատուն՝ «ԿԴ-Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:  Գործը վերաբերում է Դիմումատու ընկերության ներկայացրած բողոքին՝ իշխանությունների կողմից իրեն պատկանող մի քանի տոննա ցինկի պաշարները բռնագրավելուն և դրանց վրա արգելանք դնելուն: Դիմումատուն քրեական գործ է հարուցել և ապացույցներ է ներկայացրել դատարան, որ Ռուսաստանի իշխանությունները բռնագրավում են իրականացրել և պահել են բռնագրաված պաշարներն իրենց պահեստում: Այնուհետև, նրանք պահեստից տեղափոխել են պաշարները և պահել...
Դիմումատուն՝ Լեոնիդ Դորնեանը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1951 թվականին և ապրում է Մոլդովայի Տրինկա գյուղում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր նախկին կնոջ և իրենց համատեղ չափահաս երեխաների կողմից հարձակման ենթարկվելու վերաբերյալ։ 2005 թվականից մինչև 2007 թվականն ընկած ժամանակաշրջանում Դիմումատուն մի քանի անգամ բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝ իր նախկին կնոջ և երեխաների կողմից հարձակման մի...
Գործի շրջանակներում չորս ալբանացի Դիմումատուներ բողոք են ներկայացրել` իրենց բացակայության պայմաններում իրականացված քրեական դատավարության վերաբերյալ։ Բոլոր Դիմումատուները, բացառությամբ մեկի, ներկայումս կրում են  պատիժը՝ 13-ից մինչև 25 տարվա ազատազրկման տեսքով։ Դիմումատուներ Արդիթ Հյուսին, Վլադիմիր Մալոն և Արբեն Տոպին մշտապես բնակվել են արտասահմանում, սակայն 2006 թվականին նրանց հանձնել են Ալբանիայի կառավարությանը՝ օտարերկրյա պետության քրեական օրենքը խախտելու պատճառով։ Առաջին Դիմումատուն՝ Արդիթ Հյուսին, ծնվել է 1977 թվականին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն...
Դիմումատուն՝ Քեննեթ Գաֆան, ազգությամբ մալթացի է, ծնվել է 1972 թվականին։ Ներկայումս Դիմումատուն կրում է իր պատիժը Կորրադինո ուղղիչ հաստատությունում, որը գտնվում է Մալթայի Պաոլա քաղաքում։ Նա դատապարտվել է 35 տարվա ազատազրկման՝ իր նախկին գործընկերոջ սպանության համար։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ մինչև քրեական գործի մինչդատական վարույթի փուլ անցնելն իր նկատմամբ չափազանց խոշոր գումարի չափով գրավ նշանակելու վերաբերյալ։ 2010 թվականին Դիմումատուին կալանավորել և տեղափոխել են նախնական կալանավայր, որտեղ...