Դիմումատուները՝ Դիմիտրիոս Պիլալիսը, Վարլամ Հարտիսլավան և Քրիստոֆորոս Մարտիդիսը, ազգությամբ հույն են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1977 և 1973 թվականներին։ Դիմումատուները կալանավորված են եղել Հունաստանի Դոմոկոս քաղաքի բանտում։ Գործի շրջանակներում Դիմումատուները բողոքել են՝ կալանավորման ընթացքում իրենց վատ պայմաններում պահելու մասին։ Դիմումատու Պիլալիսը ճանաչվել է 80%-ով անգործունակ՝ սրտի հետ խնդիրներ ունենալու պատճառով։ 2010 թվականից 2016 թվականը նա կալանավորված է եղել Դոմոկոսի բանտում։ 2013 թվականից 2016 թվականը Դիմումատու Հարտիսլավան կալանավորված...
Դիմումատուն՝ Լեյլա Մուրուժևան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին և ապրում է Մոսկվա քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր երկու երեխաների խնամակալությունը ստանձնելու վերաբերյալ։ 2014 թվականի հունվարին Դիմումատուն ամուսնալուծվել է իր ամուսնուց։ Նույն թվականին Դիմումատուի ամուսինը, առանց նրան տեղյակ պահելու, իրենց համատեղ երկու երեխաների հետ տեղափոխվել է Ինգուշեթիայի Հանրապետություն՝ իր ծնողների մոտ, մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Հետագայում Դիմումատուի...
Դիմումատուն ՝ Մեհմեթ Ուղրաշ Վաթանդաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կալանավորման ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերավերյալ։ 2002 թվականի ապրիլի 6-ին Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները կալանավորել են Դիմումատուին։ Այնուհետև նրան հանձնել...
Դիմումատուն՝ Վլադիսլավ Պանկովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1987 թվականին և ապրում է Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն դաժան վերաբերմունքի գործով բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակիցների դեմ։ 2007 թվականի ապրիլի 9-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները փողոցում կանգնեցրել են Դիմումատուին, ստուգել նրա անձնագիրը, ինքնությունը հաստատող փաստաթղթերը և ոստիկանության բաժին են տարել։ Դիմումատուի խոսքերով՝ հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկել։ Նույն օրը...
Դիմումատուն՝ Բորիս Վլադիմիրովիչ Ստոմախինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ռուսաստանի Վսեսվյատսկայա գյուղում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն մեղավոր ճանաչելու և հինգ տարվա բանտարկության դատապարտելու վերաբերյալ՝ լրատվական կայքում Չեչնիայում տեղի ունեցած զինված հակամարտության մասին հոդվածներ գրելու համար։ Ռուսաստանի ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դիմումատուն փորձել է ժողովրդին դրդել ատելության և իր հոդվածներում աջակցություն է ցուցաբերել ահաբեկչությանը և...