Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել  է «Խոջոյանը և Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Սույն գործով Դիմումատուներն են Հասմիկ Խոջոյանը, Հեղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջոյանը (այժմ մահացած), ովքեր Հայաստանի քաղաքացիներ են՝ ծնված համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թթ.-ին։ Գործը վերաբերում է Դիմումատուների...
Կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) երաշխավորված իրավունքների և ազատությունների առումով ուշադրության է արժանի ՄԻԵԴ-ի որոշումը Xavier Lucas ընդդեմ Ֆրանսիայի գործով։ Դրանում ՄԻԵԴ-ը ճանաչեց դիմումատուից դատավարական փաստաթղթի թղթային տարբերակը ընդունելու Վերաքննիչ դատարանի մերժումը որպես չափից դուրս ֆորմալիզմ, քանի որ դիմումատուի փաստաբանը էլեկտրոնային հարթակի միջոցով փաստաթուղթը ներկայացնելու անհնարինությունը հիմնավորել էր էլեկտրնային հարթակի գործողության սխալներով։...
Դիմումատուն՝ Ալեքսանդր Տոլմաչևը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին և համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Դոնի Ռոստով քաղաքում, աշխատել է որպես լրագրող: Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ զրպարտության մեղադրանքով հարուցված երկու վարույթներին։  Դիմումատուի դեմ գործ է հարուցվել տեղական թերթում հոդվածների հրապարակումից հետո, որոնք քննադատել...
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ վճիռների իրականացման մասին զեկույցը, համաձայն որի այս ոլորտում իրականացված բարեփոխումները տևական արդյունավետություն են ապահովել: Ըստ փաստաթղթի՝ 2010 թվականից ի վեր սահմանադրական, օրենսդրական և մի շարք այլ էական բարեփոխումների գործընթացի մեկնարկից ի վեր ՄԻԵԴ-ում փակվել է 2073 գործ:...
Դիմումատուն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1989 թվականին։ Գործը վրաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն Ռուսաստանից Ուզբեկստան արտաքսելու մասին որոշմանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դիմումատուի գործով միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել, սակայն Ռուսաստանի իշխանությունները հաշվի չեն առել այդ որոշումը։ 2012 թվականին Դիմումատուն մեկնել...