«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հասարակական կազմակերպությունը հրապարակել է Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը` իր հավելվածներով: Պայմանագրի տեքստը հրապարակվում է առաջին անգամ: ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Հավելված 1 ՑՈՒՑԱԿ Միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը Հավելված 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՏՄ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ...
 ECHR 263 (2014)18.09.2014  Բրյունեն ընդդեմ Ֆրանսիայի (գանգատ թիվ  21010/10) Քննվող գործով ՄԻԵԴ Պալատը սեպտեմբերի 18-ին կայացրել է վճիռ, որը վերջնական չէ: Դատարանն այս գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Գործը վերաբերում է Պրն Բրյունեի տվյալները հանցագործությունների գրանցման տեղեկատվական բազայում (այսուհետ՝ ՀԳՏԲ համակարգ) պահպանելուն՝ այն բանից հետո, երբ...
Սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում:    Ինչպես այդ մասին հաղորդում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՄՀԿ-ի մամուլի ծառայությունից, փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝...
ECHR 256 (2014)16.09.2014   Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 16-ին հրապարակել է հետևյալ 8 վճիռները: Szkórits-ը ընդդեմ Հունգարիայի (գանգատ թիվ 58171/09) Դիմումատու Zsigmond Szkórits-ը Հունգարիայի քաղաքացի է (ծնվ. 1929թ.): 2012թ. նրա մահից հետո նրա դիմումի ընթացքը շարունակել է դուստրը: Գործը վերաբերում է պրն Szkórits-ի կողմից 1999թ. նոյեմբերին իրեն հատկացված հողամասը տիրապետելուն և տնօրինելուն մի քանի...
Դատավոր Ժոզեպ Կասադեվալը (Անդորրա) սեպտեմբերի 15-ին վերընտրվել է ՄԻԵԴ-ի փոխնախագահի պաշտոնում: Նա նաև բաժանմանմունքի նախագահ է: Երկու պաշտոնների համար էլ սահմանված է եռամյա ժամկետ, որն սկսվելու է 2014թ. նոյեմբերի 4-ին: Դատարանը բաղկացած է 47 դատավորներից, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած երկրների ներկայացուցիչները: Դատավորները աշխատում են 5 բաժանմունքներում, որոնք ձևավորում...