Նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը (Արմեն Հարությունյան, Արայիկ Ղազարյան, Նելիկ Հարությունյան):
Ինչպես այդ մասին հաղորդում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ս. Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, որում ասված...
Begheluri-ն և Մյուսները ընդդեմ Վրաստանի (գանգատ թիվ 28490/02)
Գործը վերաբերում է 2000-2001թթ. Վրաստանում Եհովայի վկաների նկատմամբ իրականացված դաժան վերաբերմունքին:
Այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել 3-րդ, 9-րդ հոդվածների խախտումներ 14-րդ հոդվածի համատեքստում:
Դատարանը գտել է, որ պետական իշխանությունները գործել են ոչ արդյունավետ և չեն ձեռնարկել...
Հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին նշված է ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մարտի 1-ի գործի քննությանը, ինչպես նաև ՀՀ-ում անչափահասների և...
2014թ. հոկտեմբերի 6-ին Ստրասբուրգում հավաքվել էին շուրջ 90 իրավաբաններ Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից: Այս երկրները հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ այն պետությունները, որոնցից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է առավել մեծ քանակությամբ գանգատներ:
Դատարանը նրանց հետ անց է կացրել ուսումնական բնույթ կրող հանդիպում: Հիմնական ուշադրությունն ուղղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատների ներկայացման...
Սանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին և Մյուսները ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 47191/06)
Սանկտ Պետերբուրգի սաենթոլոգիական եկեղեցին իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող խումբ է, ստեղծված է սաենթոլոգիայի կոլեկտիվ ուսուցման նպատակով («դիմումատու խումբ»): Դիմումատու խմբի անդամներն են Գալինա Շուրինովան, Նադյեժդա Շեմելյովան, Անաստասիա Տերենտևան ,Իվան Մացիցկին, Յուլիա Բրինցևան և Գալինա Ֆրոլովան (ծնվ. 1954, 1955, 1979, 1975,...