Դիմումատուն՝ Իբրահիմ Քեսքինն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1972 թվականին և ապրում է Թուրքիայի Սիվաս նահանգում։ Գործը վերաբերում է երեխայի ծնունդի ժամանակ հիվանդանոցում կատարված բժշկական անփութության վերաբերյալ առաջադրված մեղադրանքներին։ 2001 թվականի հունվարին Դիմումատուի կինն աղջիկ է ունեցել։ Հետագա փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նորածին երեխան տառապում է Բազկահյուսակի նորածնային (ծննդաբերական) կաթվածով։ Երեխային չորս անգամ վիրահատել են, սակայն 2014 թվականի բժշկական զեկույցի տվյալներով երեխան ...
Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 24-ին ստորագրել է «ԵՏՄ-ի մասին 2014 թ.-ի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի Նախագահի պաշտոնական կայքէջը: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի օրինագիծը վավերացրել էր դեկտմբերի 18-ին, իսկ դեկտեմբերի 19-ին այն վավերացվել էր նաև...
Դիմումատուն՝ Սադրեթթին Գյուլերը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1962 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Դիմումատուի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, քանի որ մայիսի 1-ին մասնակցել է արհմիության հանրահավաքին և բացակայել է աշխատանքի վայրից։ Որպես քաղաքացիական ծառայող՝ 2008 թվականի մայիսի 1-ին Դիմումատուն մասնակցել է Թուրքիայի «Պետհիմնարկների աշխատողների արհմիություն» (KESK) համադաշնության կազմակերպած հանրահավաքին։ Աշխատանքի չներկայանալու և աշխատավայրից բացակայելու համար Դիմումատուն պաշտոնական նախազգուշացում է ստացել՝...
 Դիմումատուն՝ Մանանա Գելենիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1962 թվականին, բնակվում է Թբիլիսիում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատավոր լինելու ժամանակ անօրինական որոշում կայացնելու համար իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։  Գելենիձեն դատապարտել է մի անձի և վերջինիս ազատազրկման ժամկետը սխալ է հաշվարկել։...
Դիմումատուն՝ Միհդի Փերինչեքը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Դիյարբեքիր քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իր որդու սպանության դեպքի վերաբերյալ։ Դիմումատուի որդին՝ Շիյարը, սպանվել է 2004 թվականի մայիսի 28-ին։ Նա սպանվել է ոստիկանության սպայի կրակոցի հետևանքով՝ Թուրքիայի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ։ Ոստիկանության սպայի խոսքերով՝ հատուկ գործողություններն իրականացվել...