Դիմումատուն՝ Պանայոտիս Դիմիտրասը, ազգությամբ հույն է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Հունաստանի Գլյկա Ներա արվարձանում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է, որ Հունաստանի կառավարության պաշտոնյայի դեմ զրպարտության դեպքի համար նրա հարուցած քրեական գործի էության մասին լսում չի իրականացվել, քանի որ պաշտոնյան Հունաստանի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո արտոնություններ է ձեռք բերել։ Հետագայում տեղի իշխանությունների նախաձեռնությամբ քրեական գործի հարուցման փուլում հետաքննությունը մի քանի անգամ...
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մայիսի 28-ին հայտարարություն է ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահապատժի վերաբերյալ` համոզմունք հայտնելով, որ մահապատժի խնդրի միակ լուծումը դրա լիակատար վերացումն է:   Նախարարների կոմիտեն հիշեցնում է 2014 թ. փետրվարի 12-ին ընդունված իր հռչակագիրը, որով մտահոգություն էր հայտնել  Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած վերջին մահապատիժների վերաբերյալ, մասնավորապես, նրանց, որոնք...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զարգացող նախադեպային իրավունքի վերաբերյալ Հայաստանի իրավաբանական հանրությանը և քաղաքացիներին մատչելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ, ձեռնարկել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ամենամսյա տեղեկատուների թարգմանությունը և տարածումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատուն տվյալ ամսվա ընթացքում արտահայտված և առանձնակի...
Աթիմանն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 62279/09) Դիմումատու Համդի Աթիմանը (ծնվ. 1974թ.) Թուրքիայի քաղաքացի է և բնակվում է Վան քաղաքում: Գործը վերաբերում է իշխանությունների կողմից ուժ կիրառելուն: 2008թ. հւնիսի 25-ին ոստիկանության աշխատակիցները արգելափակել էին Armutdüzü գյուղ տանող ճանապարհը: Նրանք պատճառաբանել են, որ տարածքում թաքնվել են ահաբեկիչներ: Ոստիկանները, կասկածելով, որ Աթիմանը տեղափոխում...
Ադրբեջանական գերության մեջ խոշտանգումների ենթարկված և դրանց հետևանքով մահացած 77-ամյա հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընդդեմ իրավական կամայականության»...