Դիմումատուն՝ Եվգենի Ֆիլկինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին, բնակվում է Վիեննայում։ Գործը վերաբերում է փողերի լվացման կասկածանքով հարուցված քրեական գործով դատավարության ընթացքում Դիմումատուի բանկային հաշվի սառեցմանը: 2011 թվականի փետրվարին Պորտուգալիայի Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը սկսել է հետաքննություն իրականացնել փողերի լվացման հետ...
Դիմումատուները՝ Իրմանտաս Չերնիուսը և Անդրեխուս Րինկևիչյուսը, ազգությամբ լիտվացի են, ծնվել են համապատասխանաբար 1977 և 1960 թվականներին, բնակվում են Վիլնյուսում: Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ վարչական դատավարության շրջանակներում կատարված դատական ծախսերի փոխհատուցման պահանջին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուները Լիտվայում անվտանգության ծառայություններ մատուցող ընկերությունների կառավարիչներ են հանդիսացել։...
Դիմումատուն՝ Մարիամ Սակվարելիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1949 թվականին, բնակվում է Թբիլիսիում։ Գործը վերաբերում է ավտովթարի արդյունքում Դիմումատուի որդու և քրոջ մահվան դեպքին։ 2003 թվականի նոյեմբերին Դիմումատուն և նրա ընտանիքի անդամները մեքենայով երթևեկել են Թբիլիսի քաղաքում` «Վարդերի հեղափոխություն» կոչվող զանգվածային բողոքի ցույցի ժամանակ, երբ...
 Դիմումատուն՝ Այշե Ադիլովսկան, ազգությամբ մակեդոնացի է, ծնվել է 1963 թվականին, ապրում է Սկոպյե քաղաքում: Գործը վերաբերում է Դիմումատուի հորից ժառանգված հողամասի նկատմամբ Դիմումատուի սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մերժմանը: 2004 թվականին Դիմումատուն քաղաքացիական գործով հայց է ներկայացրել՝ իր հորից ժառանգված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Հետագայում Դիմումատուի...
Դիմումատուները՝ Մամիկոն Սարիբեկյանը և Սիրանուշ Բալյանը, ազգությամբ հայ են: Նրանք բնակվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում։ Գործը վերաբերում է Դիմումատուների որդու մահվան դեպքին։ Նրանց որդին՝ 1990 թվականին ծնված Մանվել Սարիբեկյանը, ձերբակալվել է Ադրբեջանում 2010թ․-ի սեպտեմբերին: Նրա ընտանիքի անդամները նշել են, որ նա մառախուղի պայմաններում փայտ ու թափառող...