Դիմումատուն՝ Լեոնիդ Դորնեանը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1951 թվականին և ապրում է Մոլդովայի Տրինկա գյուղում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր նախկին կնոջ և իրենց համատեղ չափահաս երեխաների կողմից հարձակման ենթարկվելու վերաբերյալ։
2005 թվականից մինչև 2007 թվականն ընկած ժամանակաշրջանում Դիմումատուն մի քանի անգամ բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝ իր նախկին կնոջ և երեխաների կողմից հարձակման մի...
Գործի շրջանակներում չորս ալբանացի Դիմումատուներ բողոք են ներկայացրել` իրենց բացակայության պայմաններում իրականացված քրեական դատավարության վերաբերյալ։ Բոլոր Դիմումատուները, բացառությամբ մեկի, ներկայումս կրում են պատիժը՝ 13-ից մինչև 25 տարվա ազատազրկման տեսքով։
Դիմումատուներ Արդիթ Հյուսին, Վլադիմիր Մալոն և Արբեն Տոպին մշտապես բնակվել են արտասահմանում, սակայն 2006 թվականին նրանց հանձնել են Ալբանիայի կառավարությանը՝ օտարերկրյա պետության քրեական օրենքը խախտելու պատճառով։
Առաջին Դիմումատուն՝ Արդիթ Հյուսին, ծնվել է 1977 թվականին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն...
Դիմումատուն՝ Քեննեթ Գաֆան, ազգությամբ մալթացի է, ծնվել է 1972 թվականին։ Ներկայումս Դիմումատուն կրում է իր պատիժը Կորրադինո ուղղիչ հաստատությունում, որը գտնվում է Մալթայի Պաոլա քաղաքում։ Նա դատապարտվել է 35 տարվա ազատազրկման՝ իր նախկին գործընկերոջ սպանության համար։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ մինչև քրեական գործի մինչդատական վարույթի փուլ անցնելն իր նկատմամբ չափազանց խոշոր գումարի չափով գրավ նշանակելու վերաբերյալ։
2010 թվականին Դիմումատուին կալանավորել և տեղափոխել են նախնական կալանավայր, որտեղ...
Դիմումատուն՝ Վերենա Դեվինարը, ազգությամբ սլովենացի է, ծնվել է 1959 թվականին և ապրում է Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար իր ներկայացրած դիմումները մերժելու վերաբերյալ։
Մինչև 2006 թվականը Դիմումատուն աշխատել է՝ որպես հավաքարար, բայց առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերելուց հետո դադարել է աշխատել։ Մասնավորապես՝ խնդիրներ են առաջացել Դիմումատուի ձախ դաստակի և աջ ձեռքի հատվածում։ Նույն թվականին Դիմումատուն ճանաչվել է մասնակի անգործունակ։ Այնուհետև, Դիմումատուն դիմում է ներկայացրել Սլովենիայի...
Դիմումատուն՝ Ստեինգրիմ Վոլլանդը, ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1961 թվականին և ապրում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ փաստաբանական գործունեության ընթացքում իրեն պատկանող փաստաթղթերը բռնագրավելուն, դրանք հետ չվերադարձնելուն և հետաքննելուն։
Դիմումատուն փաստաբանական գործունեություն է ծավալել մինչև 2009 թվականը։ Նույն թվականի ապրիլի 9-ին Դիմումատուի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է՝ մեկ այլ քաղաքացու կողմից ներկայացրած սնանկության գործով բողոքը վարույթ...