Դիմումատուն Լիտվայի քաղաքացի է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Լիտվայի Տաուրագե մարզում։ Դիմումատուն հոգեկան հիվանդության խնդիրներ ունի։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կամքին հակառակ հոգեբուժական փորձաքննություն անցնելու և իր համաձայնության բացակայության պայմաններում իրեն մեկ տարի ժամկետով հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու որոշման վերաբերյալ։ 2013 թվականին Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ արցունքաբեր գազի միջոցով անչափահաս...
Դիմումատուն՝ Պանագիոտիս Պարասկևոպոուլոսը, ազգությամբ հույն է, ծնվել է 1964 թվականին և ապրում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ տեղի համայնքի ղեկավարին և ավագանուն վիրավորելու և նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար իրեն կալանավորելու որոշման վերաբերյալ։ 2007 թվականին Դիմումատուն հունական թերթում հոդված է հրապարակել։ Իր հեղինակային հոդվածում Դիմումատուն քննադատել է քաղաքականության մեջ ներգրավված այն անձանց, ովքեր չարաշահում...
Դիմումատուները՝ Վիկտոր Մոկանուն, Պավել Ռադուկանուն և Սեմիոն Միտիտելուն, ազգությամբ մոլդովացի են, ծնվել են համապատասխանաբար 1951, 1935 և 1961 թվականներին։ Համապատասխան ժամանակաշրջանում Դիմումատուները բնակվել են Մոլդովայի Սինջերա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողը պետության կողմից բռնագրավելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Սինջերա...
Գործի շրջանակներում 13 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանավորման հրամանի բացակայության պայմաններում իրենց ապօրինի կերպով կալանավայրում պահելու որոշման վերաբերյալ։ 13 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Համապատասխան ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 13 Դիմումատուներին և ապօրինի կերպով պահել են կալանքի տակ՝...
Գործի շրջանակներում Թուրքիայի Բուրսա քաղաքի Փաստաբանների պալատը, նույն քաղաքում հիմնված «Բնության և շրջակա միջավայրի պահպանության միություն» կազմակերպությունը և 21 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Թուրքիայի դեմ՝ օսլայի գործարանի կառուցման և շահագործման վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումները չկատարելու վերաբերյալ։ Մասնավորապես, Դիմումատուները բողոք են ներկայացրել ԱՄՆ-ում գործող «Կարգիլլ» ընկերության կողմից Բուրսա քաղաքի Օրհանգազի...