Գործը վերաբերում է 2006 թվականին տեղի ունեցած ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությանը։ Դիմումատուները՝ Ռաիսա Մազեպան, Ելենա Կուդիմովան, Վերա Պոլիտկովսկայան և Իլյա Պոլիտկովսկիյը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1929, 1957, 1980 և 1978 թվականներին և բնակվում են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Դիմումատուները համապատասխանաբար հանդիսանում են...
Դիմումատուն՝ ոմն Ն․Կ․-ն, ազգությամբ գերմանացի է, ծնվել է 1966 թվականին, ներկայումս կալանավորված է։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ընտանեկան բռնության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործին և իրեն ազատազրկման դատապարտելու որոշմանը։ 2009 թվականի սեպտեմբերին Դիմումատուն ձերբակալվել է՝ իր կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են...
Դիմումատուն՝ Ալեքսանդր Բարտաիան, ազգությամբ վրացի է, ծնվել է 1938 թվականին և ապրում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Գործի շրջանակներում Դիմումատուն աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո բողոք է ներկայացրել իր գործատուի՝ տպագրական ընկերության դեմ:  2004 թվականի հունվարի 28-ին կայացել է Դիմումատուի գործով դատական նիստը։ Դիմումատուի շահերը ներկայացնող փաստաբանը ներկա չի գտնվել դատական նիստին՝ միաժամանակ մեկ այլ գործով դատական նիստին մասնակցելու պատճառով։ Դատական նիստից մի քանի օր առաջ Դիմումատուի փաստաբանը տեղեկացրել...
Դիմումատուները՝ Ելենա Վլասեն և Իոանա Օրտենսիա Վլասեն, ազգությամբ ռումինացի են, ծնվել են համապատասխանաբար 1952 և 1974 թվականներին, բնակվում են Ռումինիայի Բրաշով քաղաքում։ Դիմումատուները համապատասխանաբար հանդիսանում են ոմն Ն․Վ․-ի կինը և դուստրը։ Ն․Վ․-ն մահացել է 2012 թվականին Բրաշով քաղաքի Ռազմական հիվանդանոցում։ Ավելի վաղ՝ 2011 թվականի դեկտեմբերի 7-ին, Ն․Վ․-ն տեղափոխվել է...
Դիմումատուն՝ Սերգեյ Վիշնյակովը, ազգությամբ ուկրաինացի է, ծնվել է 1973 թվականին և ապրում է Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ երեխայի նկատմամբ իր ծնողական իրավունքները սահմանափակելու մասին որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է ամուսնալուծվելիս դստեր հետ տեսակցության հնարավորությունից իրեն զրկելու մասին։  Դիմումատուն ամուսնալուծվել է իր կնոջից 2009 թվականի հունիսին։ Այնուհետև, Ուկրաինայի ներպետական դատական ատյանները թույլատրել են Դիմումատուին...