Դիմումատուն՝ Լ․Գ․-ն, ազգությամբ իտալացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Բելգիայի Բրյուսել քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության բաժնում աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելուն։
2008 թվականի մարտին Դիմումատուն դիմել է Բրյուսել քաղաքի ոստիկանության բաժին՝ բողոք հանձնելու նպատակով։ Դիմումատուն բողոքել է իր նախկին կողակցի դեմ՝ իր վրա հարձակում գործելու և խոսքով ու գործողություններով...
Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականազրկման գործընթացին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են սեփականազրկման հետևանքով իրենց պատճառված նյութական վնասը փոխհատուցելու պահանջի վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։
Դիմումատուները՝ Լյուդմիլ Կոպանկովը, Միրոսլավ Կոպանկովը, Ստանկա Կոպանկովան և Ստանիսլավ Կոպանկովը, ազգությամբ բուլղարացի են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1974, 1941 և 1967 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Բուլղարիայի...
Գործը վերաբերում է 16 Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ Միացյալ Թագավորությունում իրականացված զանգվածային գաղտնալսումներին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են ԱՄՆ Հետախուզական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից իրականացված գաղտնի ծրագրային լրտեսման մասին։
16 Դիմումատուները՝ «Big Brother Watch» կազմակերպությունը, «Հետաքննական լրագրության բյուրո» ամերիկյան կազմակերպությունը, 10 իրավապաշտպան կազմակերպություններ և մի քանի լրագրողներ, բողոքներ են ներկայացրել 2013 թվականի հունիսին ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական...
Դիմումատուն՝ Ադեմ Քասաթը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1984 թվականին, բնակվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ բանակում ծառայության վատ պայմաններին և զինծառայության ընթացքում ստացած ֆիզիկական և բարոյական վնասների փոխհատուցման պահանջի մասին իր ներկայացրած հայցը մերժելու որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև Թուրքիայի Զինվորական գործերով Վարչական Բարձրագույն դատարանի անկողմնակալության բացակայության մասին։
2003 թվականի հոկտեմբերին Դիմումատուն ենթարկվել է...
Գործը վերաբերում է 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած դատավճռի վերանայման մասին Խորվաթիայի ներկայացրած միջնորդությանը։
Դիմումատուն՝ Անտոն Մինդեկը, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1932 թվականին։ Դիմումատուն Խորվաթիայում լույս տեսնող օրաթերթում 2 հոդված է հրապարակել՝ մեղադրելով իր հարևանին իրեն պատկանող տունը և այգին կողոպտելու մեջ։ Այնուհետև, Դիմումատուի ներկայացրած բողոքի հիման վրա վերջինիս...