Դիմումատուն՝ Ջեմ Ջենգիզ Ուզանն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1960 թվականին։ Նա գործարար է։ Մի պահ եղել է «Երիտասարդական կուսակցության» (Դեղին կուսակցություն) նախագահ և ապրել է Ստամբուլում։ Դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և դատապարտվել է ազատազրկման այն բանի համար, որ 2003  թվականի հունիսին Թուրքիայի Բուրսա քաղաքում հրապարակային ելույթի ժամանակ վիրավորել և անարգել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ 2008 թվականի սեպտեմբերին Դիմումատուին դատապարտել...
Դիմումատուն՝ Մայքլ Ֆալզոնն ազգությամբ մալթացի է, ծնվել է 1945 թվականին և ապրում է Մալթայի Նախխար քաղաքում։ Դիմումատուն Մալթայի խորհրդարանի վերաբերյալ քննադատական հեղինակային հոդված է հրապարակել և մեղավոր է ճանաչվել զրպարտության համար։  Դիմումատուն Մալթայի խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին նախարար է։ 2007 թվականի մայիսին նա  «Malta today» թերթի համար հեղինակային հոդված է գրել, որ այսպես կոչված պատգամավոր Մայքլ Ֆալզոնն (Դիմումատուի հետ կապ չունի) անձամբ դիմել է...
Դիմումատուն՝ Դիմիտար Միտևն ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1972 թվականին և ներկայումս կալանավորված է Վառնայի բանտում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել սպանության գործով իր դատավարության արդարացիության մասին։ 2008 թվականի փետրվարին Դիմումատուն մեղադրվել է կողոպուտի և իր ծնողների 75-ամյա հարևանի սպանության մեջ։ 2006 թվականի հունիսին Դիմումատուն կալանավորվել է։ Հիմք ընդունելով ոչ պաշտոնական հարցաքննության ժամանակ 2 ոստիկանների ներկայությամբ Դիմումատուի կատարած խոստովանությունը՝ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ 2008 թվականի...
Դիմումատուները՝ Մուրատ Ջանշադը, Օրհան Բինգյոլը և Աբիդին Դողանը ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1974, 1973 և 1972 թվականներին։ Գործը վերաբերում է Դիմումատուների դեմ հարուցված քրեական դատավարությանը՝ հանրահավաքի ժամանակ «Մոլոտովի կոկտեյլ» (հրավառ խառնուրդով շիշ) նետելու պատճառով։ 1995 թվականի մայիսին Ստամբուլում տեղի է ունեցել հանրահավաք, որի ժամանակ 15 հոգուց կազմված մի խումբ կարգախոսներ է հնչեցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) օգտին։ Խումբը «Մոլոտովի կոկտեյլներ» է նետել...
Դիմումատուն՝ Վարդան Թեյմուրազյանն ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուն գլխավորապես բողոք է ներկայացրել, քանի որ հայկական օրենսդրությունը ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում չի ապահովել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և Դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։...