Դիմումատուն՝ Մանանա Գելենիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1962 թվականին, բնակվում է Թբիլիսիում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատավոր լինելու ժամանակ անօրինական որոշում կայացնելու համար իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։  Գելենիձեն դատապարտել է մի անձի և վերջինիս ազատազրկման ժամկետը սխալ է հաշվարկել։...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է ավելի քան 370 հազար եվրո փոխհատուցում հատկացնել ազգությամբ ռուս Դիմումատու Մարգարիտա Գրաչովային, ով ենթարկվել է ընտանեկան բռնության ամուսնու կողմից։ 2017 թվականի նոյեմբերին Դմիտրի Գրաչովը խանդի հողի վրա կնոջը տարել է անտառ, խլել բջջային հեռախոսը և կացնով կտրել նրա ձեռքերը՝ հարվածելով առնվազն տասն անգամ։ Գրաչովայի...
Դիմումատուն՝ Սադրեթթին Գյուլերը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1962 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Դիմումատուի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, քանի որ մայիսի 1-ին մասնակցել է արհմիության հանրահավաքին և բացակայել է աշխատանքի վայրից։ Որպես քաղաքացիական ծառայող՝ 2008 թվականի մայիսի 1-ին Դիմումատուն մասնակցել է Թուրքիայի «Պետհիմնարկների աշխատողների արհմիություն» (KESK) համադաշնության կազմակերպած հանրահավաքին։ Աշխատանքի չներկայանալու և աշխատավայրից բացակայելու համար Դիմումատուն պաշտոնական նախազգուշացում է ստացել՝...
Դիմումատուն՝ Միհդի Փերինչեքը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Դիյարբեքիր քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իր որդու սպանության դեպքի վերաբերյալ։ Դիմումատուի որդին՝ Շիյարը, սպանվել է 2004 թվականի մայիսի 28-ին։ Նա սպանվել է ոստիկանության սպայի կրակոցի հետևանքով՝ Թուրքիայի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ։ Ոստիկանության սպայի խոսքերով՝ հատուկ գործողություններն իրականացվել...
Դիմումատուն՝ Քեմալ Բայրամը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1948 թվականին, բնակվում է Գերմանիայում։ Դիմումատուն բողոքել է 1977 թվականին Էնգիզ գյուղում իր հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու մասին, ինչը տեղի է ունեցել 1985 թվականի կադաստրային աշխատանքներից հետո հողատարածքների գրանցամատյանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում։ Դիմումատուն...