Միջազգային ակադեմիական հրատարակչությունը տպագրել է սահմանադրագետ Ա.Մանասյանի մենագրությունը

“Peter Lang” հրատարակչության կողմից Ֆրանկֆուրտում լույս է ընծայվել «Սահմանադրական դատարանները հետխորհրդային երկրներում. իրավական պետության մոդելն ու վերջինիս տեղային իրացումը» (“Constitutional Courts in Post-Soviet States: Between the Model of a State of Law and Its Local Application”) անգլալեզու մենագրությունը:

“Peter Lang”-ը հանրահայտ հրատարակչություն է, որն իրականացնում է գիտական աշխատությունների հրատարակություններ:

Սույն մենագրությունն միջազգային հետազոտական թիմի եռամյա աշխատանքի արդյունք է, որն իրականացվել է Լեհաստանի Գիտության ազգային կենտրոնի շրջանակներում:

Մենագրությունը նվիրված է հետխորհրդային երկրների սահմանադրական արդարադատության համակարգերի ներկայացմանը: Հայաստանի սահմանադրական արդարադատության համակարգի զարգացման միտումների վերլուծությունը վստահվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Անահիտ Մանասյանին: Վերջինս մանրամասն վերլուծության է ենթարկել Հայաստանում սահմանադրական արդարադատության ինստիտուտի ներդրման և զարգացման պատմությունը, ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական վիճակը, դրա փոխհարաբերությունները այլ սահմանադրական մարմինների հետ, Սահմանադրական դատարանի լիազորությունները, դրանց իրականացման կարգը, Սահմանադրական դատարանի որոշումների բնույթը, դրանց իրավական հետևանքները, կատարման առանձնահատկությունները և Հայաստանում սահմանադրական արդարադատության համակարգի զարգացման միտումներն ու հեռանկարները: