Դիմումատուն՝ Աիդա Հովհաննիսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի աշխատանքային հմտությունների գնահատման թերթիկի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերադաս անձանց կողմից հարձակման ենթարկվելուն։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակից։ 2012 թվականի հունվարին Դիմումատուն ծանուցել է ոստիկանությանը, որ իր բաժնի...
Դիմումատուն՝ Սերգեյ Ֆեֆիլովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1979 թվականին և նախքան իր կալանավորումը բնակվել է Ռուսաստանի Իժևսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն ազատազրկման դատապարտելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է նաև քրեակատարողական հիմնարկի վատ պայմանների և իր գործով դատավարության արդարացիության...
Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու և իրենց ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուները նաև բողոքել են իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ։ 2002 թվականի սեպտեմբերին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Դիմումատուներին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում և...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով: Սա միջազգային փորձի և մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից բացառիկ նախաձեռնության լավագույն օրինակ է: Եվրոպական դատարանում գործի քննությանը մասնակցությունը հնարավորություն կտա Պաշտպանին իր լիազորությունների իրականացման արդյունքում ձեռք բերված՝...
Դիմումատուն՝ Իշակ Սաղլամը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1966 թվականին և բնակվում է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ «Հեզբոլահ» խմբավորման անդամ հանդիսանալու համար իր դեմ քրեական գործ հարուցելու և իրեն ազատազրկման դատապարտելու որոշման վերաբերյալ։ 2000 թվականի ապրիլին Դիմումատուն հարցաքննության է ենթարկվել Դիյարբեքիր նահանգի քննչական մարմինների կողմից՝...