Դիմումատուն՝ Հունաստանում հիմնված «Ալֆա Դորիֆորիկի Թիլեորասի Անոնիմի» ՍՊԸ-ն է, որը հունական Ալֆա հեռուստաալիքի սեփականատերն է։ Գործը վերաբերում է հեռուստատեսությամբ քաղաքական գործչի վերաբերյալ գաղտնի նկարահանած 3 տեսագրություն ցուցադրելուն։ Տեսանյութերն առաջին անգամ ցուցադրվել են «Ջունգլի» կոչվող ծրագրի շրջանակներում և կրկին՝ 3 օր հետո,  մեկ այլ ծրագրում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է խորհրդարանի անդամ  Ա․Ս․-ը զբաղվում համակարգչային խաղամոլությամբ։ Առաջին տեսանյութի մեջ ցուցադրված է, թե ինչպես է նա խաղասրահ...
ECHR 262 (2014)18.09.2014 Ավանեսյանն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 41152/06) Դիմումատու Սամվել Ավանեսյանը (ծնվ. 1972թ.) Ռուսաստանի քաղաքացի է: Գործը վերաբերում է 2006թ. մարտին իր բացակայությամբ իր տունը խուզարկելուն, որը իրականացվել է դատարանի որոշման հիման վրա որպես՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»: Ոստիկանության աշխատակիցները խուզարկությունն իրականացնելիս լիազորագիրը ներկայացրել են պրն Ավանեսյանի հորը, որը սրտի կաթվածից մահացել է...
 Դիմումատուն՝ Յալչըն Էրգյունդողանը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։  Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հանցագործության հետ կապված՝ իրեն դատապարտելու վերաբերյալ։ Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Բիրգյուն» («Մեկ օր») կոչվող օրաթերթում հոդված հրապարակելու պատճառով։ 2005 թվականին Դիմումատուն աշխատե է «Բիրգյուն» օրաթերթում՝ որպես մեկնաբան։ Նույն թվականին չորս անձ՝ ներառյալ «Հանուն Թուրքիայի անկախության» (BTP) կուսակցության նախագահը, Դիմումատուի դեմ բողոք...
Դիմումատուն՝ Աբդելհամիդ Դրիդին, ազգությամբ գերմանացի է, ծնվել է 1982 թվականին, ներկայումս բնակվում է Իսպանիայի Կադիս քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է իր գործով դատական նիստ նշանակելու որոշման վերաբերյալ հրապարակային ծանուցմամբ տեղեկանալու մասին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին ներկայանալու և սեփական շահերը պաշտպանելու իրավունքից...
Դիմումատուն՝ Մուշեղ Սաղաթելյանը, ծնվել է 1950 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալուն, ինչպես նաև՝ իրեն կալանավորելու և ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն կալանավորվել է՝ կառավարությունը բռնի կերպով տապալելու և պաշտոնյաներին հրապարակավ վիրավորելու համար: 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ են...