Դիմումատուն՝ Ստեֆան Վիզին, ազգությամբ ավստրիացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Դիմումատուն համագործակցում է Ավստրիայի խոշոր ֆինանսական և արդյունաբերական ընկերությունների հետ և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Գործը վերաբերում է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում Դիմումատուի գրասենյակից էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչները բռնագրավելու մասին որոշմանը։
Սլովակիայի իշխանությունների կարգադրությամբ՝ 2009 թվականին տեղի Դատախազության մարմինները Բրատիսլավա քաղաքում խուզարկություն են կատարել Դիմումատուի գրասենյակում...
Դիմումատուն՝ Ալդոնա Ակելիենեն, ազգությամբ լիտվացի է, ծնվել է 1935 թվականին, համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Լիտվայի Կալվարիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2017 թվականի ապրիլի 8-ին։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ Լիտվայի իշխանություններն իր որդու սպանության գործով հավուր պատշաճի հետաքննության...
Դիմումատուն՝ Սերգեյ Գիրլյանը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1972 թվականին, ներկայումս բնակվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր նկատմամբ տուգանք նշանակելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է գրավոր մաքսային հայտարարագրի բացակայության պայմաններում երկրից մեծ քանակությամբ կանխիկ արտարժույթի արտահանում իրականացնելու համար...
Դիմումատուները՝ Սուրեն Օսմանյանը, Սերոբ Օսմանյանը, Բակուր Օսմանյանը, Մանե Օսմանյանը և Դոնարա Ամիրաղյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1935, 1961, 1988, 1990 և 1966 թվականներին, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Թեղուտ գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հանքագործական արդյունաբերությամբ զբաղվելու համար նախատեսված հողամասի սեփականազրկման գործընթացին։ ՄԻԵԴ-ում Դիմումատուների...
Դիմումատուները՝ Ջամալ Ցակոևը և Զուխրա Ցակոևան, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1940 և 1950 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Հյուսիսային Կովկասում (Ռուսաստան)։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Ռուսաստանի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ իրենց որդու առևանգման դեպքին։
Դիմումատուների որդին՝ Ռասուլ Ցակոևը, առևանգվել է 2004 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից...