Գործը վերաբերում է քրեական դատավարության ընթացքում 11 վկաների նկատմամբ կիրառված ճանապարհորդական արգելքներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացրած 11 Դիմումատուներն ազգությամբ ադրբեջանցի են, բնակվում են Ադրբեջանի Բաքու և այլ քաղաքներում։ 2012 թվականից մինչև 2016 թվականի տարբեր ժամանակահատվածներում Դիմումատուներին տեղեկացրել են, որ նրանց այլևս չի թույլատրվում լքել Ադրբեջանի տարածքը։ Տեղի քննչական մարմիններն արգելքներ են սահմանել Դիմումատուների նկատմամբ տարբեր...
Դիմումատուն՝ Վերենա Դեվինարը, ազգությամբ սլովենացի է, ծնվել է 1959 թվականին և ապրում է Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար իր ներկայացրած դիմումները մերժելու վերաբերյալ։ Մինչև 2006 թվականը Դիմումատուն աշխատել է՝ որպես հավաքարար, բայց առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերելուց հետո դադարել է աշխատել։ Մասնավորապես՝ խնդիրներ են առաջացել Դիմումատուի ձախ դաստակի և աջ ձեռքի հատվածում։ Նույն թվականին Դիմումատուն ճանաչվել է մասնակի անգործունակ։ Այնուհետև, Դիմումատուն դիմում է ներկայացրել Սլովենիայի...
Գործի շրջանակներում չորս ալբանացի Դիմումատուներ բողոք են ներկայացրել` իրենց բացակայության պայմաններում իրականացված քրեական դատավարության վերաբերյալ։ Բոլոր Դիմումատուները, բացառությամբ մեկի, ներկայումս կրում են  պատիժը՝ 13-ից մինչև 25 տարվա ազատազրկման տեսքով։ Դիմումատուներ Արդիթ Հյուսին, Վլադիմիր Մալոն և Արբեն Տոպին մշտապես բնակվել են արտասահմանում, սակայն 2006 թվականին նրանց հանձնել են Ալբանիայի կառավարությանը՝ օտարերկրյա պետության քրեական օրենքը խախտելու պատճառով։ Առաջին Դիմումատուն՝ Արդիթ Հյուսին, ծնվել է 1977 թվականին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն...
Դիմումատուն՝ Սերգեյ Ֆեֆիլովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1979 թվականին և նախքան իր կալանավորումը բնակվել է Ռուսաստանի Իժևսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն ազատազրկման դատապարտելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է նաև քրեակատարողական հիմնարկի վատ պայմանների և իր գործով դատավարության արդարացիության...
Դիմումատուն՝ Աբդելհամիդ Դրիդին, ազգությամբ գերմանացի է, ծնվել է 1982 թվականին, ներկայումս բնակվում է Իսպանիայի Կադիս քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է իր գործով դատական նիստ նշանակելու որոշման վերաբերյալ հրապարակային ծանուցմամբ տեղեկանալու մասին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին ներկայանալու և սեփական շահերը պաշտպանելու իրավունքից...