Դիմումատուն՝ Մարիամ Սակվարելիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1949 թվականին, բնակվում է Թբիլիսիում։ Գործը վերաբերում է ավտովթարի արդյունքում Դիմումատուի որդու և քրոջ մահվան դեպքին։ 2003 թվականի նոյեմբերին Դիմումատուն և նրա ընտանիքի անդամները մեքենայով երթևեկել են Թբիլիսի քաղաքում` «Վարդերի հեղափոխություն» կոչվող զանգվածային բողոքի ցույցի ժամանակ, երբ...
 Դիմումատուն՝ Այշե Ադիլովսկան, ազգությամբ մակեդոնացի է, ծնվել է 1963 թվականին, ապրում է Սկոպյե քաղաքում: Գործը վերաբերում է Դիմումատուի հորից ժառանգված հողամասի նկատմամբ Դիմումատուի սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մերժմանը: 2004 թվականին Դիմումատուն քաղաքացիական գործով հայց է ներկայացրել՝ իր հորից ժառանգված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Հետագայում Դիմումատուի...
Դիմումատուները՝ Մամիկոն Սարիբեկյանը և Սիրանուշ Բալյանը, ազգությամբ հայ են: Նրանք բնակվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում։ Գործը վերաբերում է Դիմումատուների որդու մահվան դեպքին։ Նրանց որդին՝ 1990 թվականին ծնված Մանվել Սարիբեկյանը, ձերբակալվել է Ադրբեջանում 2010թ․-ի սեպտեմբերին: Նրա ընտանիքի անդամները նշել են, որ նա մառախուղի պայմաններում փայտ ու թափառող...
Դիմումատուն` Դրագոշ Չուպերչեսկուն, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1971 թվականին, ապրում է Բուխարեստում: Գործը վերաբերում է Ռումինիայի կալանավայրերի վատ պայմաններին:  2005 թվականին Դիմումատուն դատապարտվել է 18 տարվա ազատազրկման և պատիժը կրելու համար տեղափոխվել է տարբեր կալանավայրեր՝ մինչև 2016 թվականի պայմանական վաղաժամկետ ազատումը: 2009 թվականի...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի դատավարությունը քաղաքական դրդապատճառ չունի: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ը վճռել է, որ դատաքննության ընթացքում Ռուսաստանի իշխանությունները բազմիցս խախտել են դիմումատուների իրավունքները: Մասնավորապես, ՄԻԵԴ-ի որոշման մեջ ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են դիմումատուների...