Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակլվեց ՊՊԾ գունդը գրաված ‹‹Սասնա ծռեր›› խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց սույն գործում ներգրավել հանրային պաշտպաններ՝ մեղադրյալների պաշտպանությունն իրականացնելու համար:
Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ՝ փաստաբանների բացակայության պատճառով, նիստը հետաձգվել էր, ինչի համար դատավորը դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ:
Այս մասին...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման:
Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է:
2018թ. փետրվարի 16-ին ՀՀ...
Երևանի ավագանու նիստերի լուսաբանման և քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են:
Երևանի ավագանու աշխատանքների թափանցիկությունն ու պատշաճ լուսաբանումը այդ մարմնի հանդեպ հանրային վստահության ապահովման, քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքի կարևոր երաշխիքներից են: Լրագրողն այդ կարևոր հանրային գործառույթի կրողն է:
Օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու...
Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։
Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել...