Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրաասության դատարանում տեղի ունեցավ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի՝ Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:
Նշենք, որ դատական նիստն սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով, քանի որ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը չէր ներկայացել նիստին:
Դատավոր Վաչե Մարգարյանը հայտնեց, որ դատարանը բանավոր կարգով տեղեկացվել է, որ Իշխան Բարսեղյանը գրավոր դիմում է...
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 14, խարդախության 6, յուրացման 4, շորթման 2, անձի առևանգման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք...
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի փետրվարի 1-ից Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից նորակառույց թաղամասի №55/17 և №55/20 շենքերի մերձակա հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Զ.-ն հաղորդում է տվել, որ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ...
«Այսօր մեզ բերել և նստացրել են իրենց ուզած տեղը». միջադեպ և վիճաբանություն Սասնա ծռերի գործով նիստին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին վերադարձնել դատական նիստերի դահլիճ, որպեսզի ինքը կարողանա գործում ներգրավվել որպես պաշտպան: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ որոշեց միջնորդությունը թողնել...