Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։ 

Բացահայտվել է գողության 14, խարդախության 6, յուրացման 4, շորթման 2, անձի առևանգման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: