Օգոստոսի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Իջևան քաղաքի «Իջևանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին:
Ըստ ՀՔԾ պաշտոնական կայքի` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ն և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային...
ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին որոշել է կարճել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա գործի վարույթը:
Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ ՍԴ-ն նախկինում ընդունած մի շարք...
2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված` Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը` Կ. Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք «Ընդդեմ իրավական կամայականության»...
ՀՀ Նախագահի հրամանագրերով սեպտեմբերի 12-ին նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 4 տեղակալները:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանը: Նա Նախագահի այլ հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը, որը ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել...
Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցկացվեց նախնական դատական նիստ` ըստ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «BlogNews.am» կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, ներողության և պատասխանի հրապարակման պահանջի մասին:
Հայցվորի պնդմամբ, սույն թվականի մայիսի 14-ին վերոհիշյալ կայքում տեղ գտած հրապարակման...