ՍԴ-ն կարճել է քաղաքացու դիմումի հիման վրա գործի վարույթը. «Փաստինֆո»

constitutioanl-courtՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին որոշել է կարճել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ  քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: 

Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ ՍԴ-ն նախկինում ընդունած մի շարք որոշումներով արտահայտել է նոր հանգամանքներով պայմանավորված դատական ակտը վերանայելու ինստիտուտի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ: 

Դիմողը վիճարկում էր նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման ժամկետի սահմանափակման և բողոք ներկայացնելը դատախազի հայեցողությանը թողնելու սահմանադրականությունը:

Նյութը մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: