ՀՀ դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ նշված դեպքի և դրա վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու (կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ) հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու...
ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Մասնավորապես, առաջին նախագծով առաջարկվում է. «դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի...
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է անազատության կամ սահմանափակ ազատության վայրերի վերաբերյալ իր 2014թ. միջանկյալ զեկույցը: Զեկույցը Մարդու իրավունքների պաշտպանը նախապատրաստել է որպես բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմ: Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակի պաշտոնական կայքը:
Ըստ զեկույցի՝ 2014թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ փորձագետներն իրականացրել են 116 այցելություն անազատության կամ սահմանափակ...
Սեպտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն...
ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին ընդունել է 4 որոշում:
ՀՀսահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1163)
Քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի 4-րդ ենթակետի եվ 4264-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ-1164)
1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված` միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի...