ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկացմամբ` Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից: Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու...
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում նախորդ տարի մեկնարկեցին էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման աշխատանքները: Աշխատանքներն արդեն ավարտված են, և հոկտեմբերի 1-ից ՔԿԱԳ մարմիններում լիարժեք գործարկվեց նոր ներդրված համակարգը: Թեմայի շուրջ «Արմենպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից: -Պարո′ն Քրմոյան, ՔԿԱԳ մարմիններում...
Սեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրվել ««Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և պատգամավոր,...
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հասարակական կազմակերպությունը հրապարակել է Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը` իր հավելվածներով: Պայմանագրի տեքստը հրապարակվում է առաջին անգամ: ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Հավելված 1 ՑՈՒՑԱԿ Միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը Հավելված 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՏՄ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ...
ՀՀ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարությամբ անդրադարձել է փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման փաստին:  Սյունիքի մարզի քննչական բաժնում 24.05.2014թ-ին հարուցված թիվ 41106514 քրեական գործով 05.08.2014թ-ին փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ...