Շարունակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Հոկտեմբերի 6-ին՝ մրցութային փուլի առաջին օրը, հարցազրույցն արդեն անցել են Արմեն Հարությունյանը (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր), Արա Ղազարյանը («Իրավունքի...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:  Վարչապետը բարձր է գնահատել պարոն Մույժնիեկսի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու...
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 6-ին  հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գլխավորած պատվիրակությանը:  Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքը: Նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսն իր հերթին շնորհակալություն...
Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում ներկայացվել են մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր: Նախագծերի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը: «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին  «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին  «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության...
ՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են փախստակկների հետ առընչվող  խնդիրներ, ինչպես նաև գլխավոր դատախազության և ՄԱԿ-ի ՓԳՀ  գրասենյակի համագործակցության հարցեր: Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը...