Եվրոպայի խորհուրդը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Նիդերլանդների Թագավորության դեսպանատան և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 24-ին անցկացրել է մեկօրյա սեմինար փաստաբանների և իրավապաշտպանների համար: Այն նվիրված էր խտրականության դեմ պայքարի ազգային և միջազգային փաստաթղթերի հիման վրա իրավունքների պաշտպանության թեմային: Սեմինարը կազմակերպվել է «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների...
Հոկտեմբերի 24-ին իր աշխատանքներն է սկսել մարդու իրավունքներին առնչվող սահմանադրական արդարադատության երևանյան միջազգային 19-րդ խորհրդաժողովը։ Թեման է «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը»։ Խորհրդաժողովը կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը՝ աջակցությամբ ՀՀ-ում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)։ Այդ մասին տեղեկացնում է...
ՀՀ արդարադատության նախարարության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 23-ին անցկացվել է «ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են համակարգում առկա իրավիճակը, գործող մեխանիզմի թերությունները, համակարգի բարեփոխման և արդյունավետության բարձրացման ուղիները: Այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության...
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ` ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները: Այդ մասին...