«Մենք պետք է զգույշ լինենք և շատ ավելի աչալուրջ». Լարիսա Ալավերդյանը Քրդստանի անկախության հանրաքվեի մասին

Ընդամենը 2 օր առաջ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե էր, որն անցկացվում էր Դուհոք, Էրբիլ, Սուլեյմանիե և Հալաբջա շրջաններում։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ մոտ 3 մլն 300 հազ մարդ: Հանրաքվեին մասնակցած քրդերի ավելի քան 93%-ը կողմ  քվեարկեց անկախությանը:

Մինչ այդ` մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, Իրաքյան Քրդստանի Ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ ընտրողները պետք է ընտրեն «ենթակայության և ազատության միջև»։ Իրաքի կենտրոնական կառավարությունը հանրաքվեն որակել էր «հակասահմանադրական, միակողմանի» և շեշտել, որ չի ճանաչելու դրա արդյունքները։ Իրանն ու Թուրքիան նույնպես դեմ են արտահայտվել քրդական հանրաքվեին։ Իսրայելը, ընդհակառակը, աջակցում էր քվեարկությանը։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ աշխարհում ամենամեծ ազգային խումբ են կազմում քրդերը, սակայն մինչ օրս չունեն պետականություն և կախյալ իրավիճակում են գտնվում:

«Ինչպես Իսպանիայում և Ուկրաինայում, Իրաքի Սահմանադրությամբ ևս իրավունք չկա, որ պետության մեջ գտնվող ազգային խմբերն անցկացնեն հանրաքվե և անկախանան: Եթե համեմատական տանենք Արցախի հանրաքվեի հետ, ապա պետք է նկատենք, որ դա տեղի է ունեցել 1990թ ապրիլի 3-ին ընդունված Սովետական օրենքով:
Իրաքյան Քրդստանի հանրաքվեն լիովին օրինական է, համապատասխանում է իրավական կանոնադրություններին՝ սկսած ՄԱԿ-ից մինչև 2 հիմնական միջազգային ֆակտերը: Միջազգային պրակտիկան չի ընդունում` մատնաշելով, որ, եթե այսպես գնա, մենք կունենանք ոչ թե 220 պետություն, այլ հազարավոր, և դա անկառավարելի կլինի»:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանրաքվեի օրը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ առոչինչ է համարում հանրաքվեի արդյունքները՝ «դրանք զուրկ են իրավական հիմքերից և օրինականությունից», ասում էր նա:

Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև այս հարցին. ինչպե՞ս կընդունեն տարածաշրջանի մնացած երկրները Քրդստանի անկախացումը:

«Ես կարճ կասեմ և կխոսեմ միայն մեր տարածաշրջանի մասին: Մենք պետք է զգույշ լինենք և շատ ավելի աչալուրջ: Պետք է դասեր քաղենք մեր անցյալից, Հայաստանի համար սա կարող է լինեն բախտորոշ ժամանակաշրջան: Մենք հայտնվում ենք բոլորովին այլ իրավիճակում, քանի որ չգիտենք՝ պետական մարմինները նոր իրավիճակում իրենց ինչպես կդրսևորեն: Մենք չենք կարող խոսել հարևան պետությունների դիրքորոշման մասին. միայն բարիդրացիական հարաբերություններն են, որ կարող են ծառայել իրենց նպատակին: Հայերի նպատակը միշտ եղել է և մնում է խաղաղությունը, քանի որ հայերը հասել են հաջողությունների միայն և միայն խաղաղության պայմաններում»:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի