ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ հոկտեմբերի 19-ին ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու և վտանգի մեջ թողնելու փաստի առնչությամբ: Մասնավորապես, ՀՀ ՀՔԾ տեղեկատվական կենտրոնի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «2014 թ. հոկտեմբերի 19-ին հայաստանյան տեղեկատվական կայքերում տարածվել է հրապարակում այն մասին, որ նույն օրը`...
Հոկտեմբերի 28-ին շարունակվել է 2014 թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ: Այսօր կայացած դատական նիստում ցուցմունքներ է տվել սահմանն ապօրինի հատած խմբի մյուս անդամը՝ գործով ամբաստանյալ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը: Այս մասին տեղեկացնում է «artsakhpress.am»-ը: Մասնավորապես,...
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 27-ին սկսվել է 2014 թ. ամռանը արցախա-ադրբեջանական սահմանը Քարվաճառի ուղղությամբ ապօրինաբար հատած ադրբեջանցիների գործով դատավարությունը՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ: Գործով ամբաստանյալներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին, իրենց իսկ համաձայնությամբ, պաշտպանում են հանրային պաշտպաններ Էրիկ Բեգլարյանն ու Արկադի Իսրայելյանը:  «Արցախպրեսի» հաղորդմամբ, չնայած ցուցմունքների հակասական լինելուն...
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (ICLAW) հրավիրում է ցանկացողներին մասնակցելու «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի համաժողովին, որն կազմակերպվել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ: Համաժողովը տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամում` ք. Երևան, Աբովյան փ. 50/5 հասցեում, սույն թվականի հոկտեմբերի 28-ին` ժամը 14:00-ին:
ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով դատավարությունը: «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, վերջիններս իրենց մասնակի մեղավոր են ճանաչել: Դիլհամ Ասկերովը հայտարարել է, որ մինչ 2014թ. արդեն 3 անգամ` 2005-ին Շահբազ Գուլիևի հետ և 2007 թ. երկու անգամ` մեկը ոմն Րաֆֆիի և Վագիֆի, մյուսը`...