ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի երկու քննիչի խրախուսելու մասին՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 2017թ. փետրվարի 18-ին 2 անձ ներգրավվել էր...
Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 12-13-ին արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվում էր «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն»-ը՝ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության  պետական կոմիտեի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ: Սորան ազգային պարկում փառատոնի մեկնարկը տվեց «Հայաստանի պետական ջազ նվագախումբ»-ը՝ Արմեն Հյուսնունցի...
Վայրի Բնության պահպանության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեսանյութ է ներկայացնում Խոսրովի անտառի հրդեհից, կցելով նաև հայտարարություն: «Շուրջ 35 հազար հեկտար պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ։ Տասնամյակներ կպահանջվեն՝ վերականգնելու կորսված արժեքավոր էկոհամակարգը։ FPWC-ն կոչ է անում միջազգային բնապահպանական հանրությանը օգնել դիմակայել այս մարտահրավերին։ Շտապ կարիք կա հրշեջ սարքավորումների՝ տրանսպորտային միջոցներ,...
Օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի բիզնես իրավունքի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին: Սուրեն Գոմցյանը ծանոթացել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգին, դասընթացների ծրագրերին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, փաստաբանների համար բիզնես իրավունքին...
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ: