Ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ` ձայների  65 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանը։ Ավելացնենք, որ Թունյանը ՍԴ անդամի պաշտոնում կփոխարինի Վալերի Պողոսյանին: Վերջինիս պաշտոնավարման տարիքը լրացել էր, եւ նրա լիազորությունները դադարեցվել էին:
23.05.2014-ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը: Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը: ՀՀ գլխավոր...