Նախագծերի ընդունման արդյունքում կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխհամագործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը, կբարձրացնի աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը։ Նախագիծը․
Դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: Մասնավորապես, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով...
Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին քվեարկությամբ ընդունել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և կից օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Մասնավորապես, ընդունվել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...
ՀՀ Ազգային ժողովում կառավարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:  Մասնավորապես, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված է կարգավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ռազմագիտական, մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման,...
ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 10-ին շրջանառության մեջ են դրվել ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Հեղինակը ՀՀ կառավարությունն է: Մասնավորապես՝ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով՝ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում...