«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց...
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տեսակապի միջոցով դատական նիստերին մեղադրյալների մասնակցությունն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության կամ վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման համար։
Սեպտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն...
2014 թվականի հուլիսի 30-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 41 (1054)-ում հրատարակվել է և 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը՝ ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ: Օրենքում կատարված փոփոխություններին ծանոթացեք այստեղ:   Աղբյուրը՝ moj.am
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անգլերեն եզրակացությունը, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:  Աղբյուրը՝ www.justice.am: