Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին, ինչպես նախորդ նիստի ժամանակ այսօր ևս չէին ներկայացել ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի պաշտպանները: Դատավոր Դավիթ Հարությունյանը ներկաներին հայտնեց, որ դատարանը կապ է հաստատել Վաչե Սահակյանի մորաքրոջ հետ` վերջինս նրանց պատասխանել է, որ դեռևս բանակցություններ են ընթանում գործում նոր  պաշտպան ներգրավելու ուղղությամբ:...
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստին պաշտպաններն իրականացրին բողոքի ակցիա: Նրանք նիստերի դահլիճ մտան միանման շապիկներով, որոնց վրա գրված էր «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» և «մի՛ բռնաբարեք իրավունքը» տողերը: Նշենք, որ նախքան փաստաբանների նիստրի դահլիճ մտնելը դատավոր Արտուշ Գաբրիելյանը անսպասելի հետաձգեց նիստը` անգամ չընթերցելով պաշտպանների զննությանը...
Սեպտեմբերի 5-ից 7-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունում (Լիոն, Ֆրանսիա) տեղի ունեցավ Ինտերպոլի Եվրոպական կոմիտեի 76-րդ հանդիպումը, որին մասնակցում էին Անդորրայի, Ավստրիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Ֆինլանդիայի ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչը՝ ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԻԵԿ-ի նախագահ տիկին Վան Դեն...
ՀՀ ՓՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ  Փաստաբանների պալատի կազմավորումից հետո փաստաբանների պալատի նախագահի առաջին ընտրությունը տեղի է ունեցել 08.10.2005 թվականի ընդհանուր ժողովով, որին առաջադրված է եղել երկու թեկնածու՝ փաստաբան Ենոք Ազարյանը և փաստաբան Ռուբեն Սահակյանը: Ըստ ընտրողների ցուցակի (գործող փաստաբանների ցուցակ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ունեցել 469 փաստաբան: Քվեարկությանը փաստացի մասնակցել է 369 փաստաբան, այսինքն` ընտրողների...
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Արդարադատության խորհուրդն իր 2014 թվականի...