ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 22-ին կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու...
Հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները, հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Հարություն Ենոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի...
Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի  N-355-11 օրենսգրքի (07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի լրացմամբ)  124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներով նախատեսված տուգանքի չափերը նվազեցնել 50%-ով: Օրենքի նախագծի հեղինակներն են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Ըստ օրենքի նախագծի...
ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի...
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անգլերեն եզրակացությունը, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:  Աղբյուրը՝ www.justice.am: