Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` նվիրված սնանկության օրենքի բարեփոխմանը: Միջոցառումն անցկացվել է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի միացյալ ծրագրի շրջանակում, որն ուղղված է ամրապնդելու անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը ՀՀ արդարադատության համակարգում: Միջոցառման նպատակը «Հայաստանում սնանկության խնդրի լուծման ներկա վիճակի և առաջարկվող բարեփոխումների մասին» Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացումն էր և...
Դեկտեմբերի 12-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է 1981 թ. ծնված Վիգեն Ա.-ի դիմումը` 2014 թ. հուլիսին աշխատանքի տեղավորելու պատրվակով ոմն Վազգենի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենից 500 դոլար հափշտակելու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգենը 1970 թ. ծնված Վազգեն...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին հաղորդում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը; Մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունիսի լույս 7-ի գիշերը...
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը դեկտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՀՀ իշխանություններին կոչ է անում հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել քաղաքացիական ակտիվիստներին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին բռնության ենթարկողներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հայտարարությունում ասվում է. «ԵՄ տեղական հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստներին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին բռնության ենթարկելու դեպքերի առնչությամբ. Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում...
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ յոթ դրվագով, և ՀՀ...